Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 167026

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 167026
31.01.2021 | 20:51

Հայաստանում երեկ կատարվել է 1957 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 125 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ` առողջացածների թիվն ավելացել է 205-ով, գրանցվել է 12 մահվան դեպք:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 167026 դեպք, 157 հազար 519-ը` առողջացած, 3849-ը` մահվան ելքով:
Բուժվում է 5658 պացիենտ: Կատարվել է 648520 թեստավորում:

Դիտվել է՝ 8346

Մեկնաբանություններ